• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Արտաքին քաղաքականություն
    • Արտաքին քաղաքականություն
    • Լեռնային Ղարաբաղ
    • Ցեղասպանության ճանաչում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Հյուպատոսական շրջաններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Քաղաքացիություն
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • ՀՀ վերադարձի վկայական
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Հաճախ տրվող հարցեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ
  • ԱՆԴՈՐՐԱ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Գյումրին և Մոն-դը-Մարսանը դարձան քույր քաղաքներ. Մոն-դը-Մարսանում բացվեց հայկական խաչքար-ցայտաղբյուր

02 ապրիլի, 2022
Ապրիլի 2-ին Մոն-դը-Մարսանում անցկացվող «Երազ» խորագրով Հայաստանին նվիրված երկշաբաթյա փառատոնի եզրափակիչ միջոցառումների շրջանակում Ֆանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը մասնակցեց Գյումրի և Մոն-դը-Մարսան քաղաքների միջև բարեկամության և համագործակցության հռչակագրի ստորագրման պաշտոնական արարողությանը, որով պատմական ու մշակութային հարուստ ավանդույթներ ունեցող Գյումրին և Մոն-դը-Մարսանը հռչակվեցին քույր քաղաքներ:
Հաջորդիվ Մոն-դը-Մարսանի կենտրոնական զբոսայգում քաղաքապետ Շառլ Դայոյի, Գյումրիի առաջին փոխքաղաքապետ Արթուր Պապիկյանի, Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանի, Մոն-դը-Մարսանի Գասկոն թատրոնի տնօրեն, «Երազ» փառատոնի նախագահ Անտուան Գարիելի մասնակցությամբ, ինչպես նաև Մոն-դը-Մարսանի և Գյումրիի քաղաքային խորհուրդների անդամների, տեղի բնակիչների և բազմաթիվ հյուրերի ներկայությամբ տեղի ունեցավ Գյումրի քաղաքի կողմից Մոն-դը-Մարսանին նվիրված հայկական խաչքար-ցայտաղբյուրի բացման արարողությունը։
Իր ելույթում դեսպան Տոլմաջյանը շնորհակալություն հայտնեց քաղաքապետ Դայոյին և Գասկոն թատրոնի տնօրեն Անտուան Գարիելին՝ «Երազ» փառատոնի նախաձեռնության ու փայլուն իրագործման, ինչպես նաև Գյումրի ու Մոն-դը-Մարսան քաղաքների միջև համագործակցության մեկնարկի համար։ Դեսպանը կարևորեց նաև հայկական ինքնությունն ամենավառ կերպով արտացոլող խաչքարի բացման արարողությունն ավանդական հայկական ներկայություն չունեցող, սակայն վերջին երկու շաբաթներին Ֆրանսիայում հայկական մշակութային կենտրոնի վերածված Մոն-դը-Մարսանում: Ավարտելով խոսքը` դեսպանն արդյունավետ համագործակցություն մաղթեց Գյումրի և Մոն-դը-Մարսան քաղաքներին, ինչպես նաև նորանոր թողարկումներ մեծ հաջողությամբ պսակված «Երազ» փառատոնին:
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2023, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: