• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ
  • ԱՆԴՈՐՐԱ

«Սիփան-Կոմիտաս» երգչախմբի երկարամյա ղեկավար Կարպիս Ափրիկյանի մեծարման երեկո

06 հոկտեմբերի, 2021
«Սիփան-Կոմիտաս» երգչախմբի երկարամյա ղեկավար Կարպիս Ափրիկյանի մեծարման երեկո
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Հոկտեմբերի 6-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունում տեղի ունեցավ մեծարման երեկո՝ նվիրված ֆրանսահայ կոմպոզիտոր, երաժշտագետ, Ֆրանսիայում գործող «Սիփան-Կոմիտաս» երգչախմբի երկարամյա ղեկավար Կարպիս Ափրիկյանի գործունեությանը: Միջոցառման ընթացքում ֆրանսիացի հանրահայտ լրագրող և գրող Ֆիլիպ Մեյերը Կարպիս Ափրիկյանին հանդիսավոր կերպով հանձնեց արվեստի ոլորտում ծանրակշիռ ներդրում ունեցող գործիչներին շնորհվող Ֆրանսիայի բարձրագույն տիտղոս՝ «Արվեստի և գրականության կոմանդորի» («Commandeur de l’Ordre des Arts et des Lettres») պետական շքանշանը։

Իր խոսքում Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը շնորհավորեց մեծանուն ֆրանսահայ երաժշտագետին Ֆրանսիայի բարձրագույն պարգևին արժանանալու, ինչպես նաև ծննդյան 95-ամյա տարեդարձի կապակցությամբ՝ ընդգծելով, որ Կարպիս Ափրիկյանն իր բացառիկ տաղանդը ծառայեցրել է հայ ժողովրդական երգի և երաժշտության մշակման Կոմիտասյան գործի հարատևմանը՝ պատկառելի ժառանգություն թողնելով սերունդներին և հայ երգարվեստը շուրջ հինգ տասնամյակ լավագույնս ներկայացնելով Ֆրանսիայի ու աշխարհի հեղինակավոր բեմերում, ինչպես նաև հայրենիքում։

Կարպիս Ափրիկյանի մեծարման երեկոյին մասնակցում էին Ֆրանսիայի ականավոր արվեստագետներ, հասարակական գործիչներ, «Սիփան-Կոմիտաս» երգչախմբի ավագ և երիտասարդ սերնդի անդամներ, մաեստրոյի մտերիմներ ու հարազատներ, ինչպես նաև ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչներ։

Հայ մշակույթի, արվեստի, բնագավառներում ունեցած ստեղծագործական ակնառու նվաճումների համար Կարպիս Ափրիկյանին 2009թ․ շնորհվել է մշակույթի և արվեստի ոլորտի Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն պարգև՝ Մովսես Խորենացի մեդալը։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: