• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ
  • ԱՆԴՈՐՐԱ

Դեսպան Հասմիկ Տոլմաջյանի մասնակցությունը Մոն-դը-Մարսան քաղաքում 2022թ. կազմակերպվելիք «Երազ» հայկական մշակութային փառատոնի ներկայացման միջոցառմանը

30 սեպտեմբերի, 2021

Ս.թ. սեպտեմբերի 30-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, մասնակցեց Մոն-դը-Մարսան քաղաքում 2022թ. մարտի 21-ից ապրիլի 3-ը կազմակերպվելիք «Երազ» խորագրով երկշաբաթյա հայկական մշակութային փառատոնի ներկայացման միջոցառմանը։

Դեսպանը շնորհակալություն հայտնեց Ֆրանսիայի հարավ-արևմտյան Նուվել Ակվիտեն շրջանում գտնվող Մոն-դը-Մարսանի քաղաքապետ Շառլ Դայոյին Հայաստանին նվիրված մշակութային փառատոնի նախաձեռնության համար, որը հնարավորություն կընձեռի ավանդական հայկական ներկայություն չունեցող Մոն-դը-Մարսան քաղաքում և Նուվել Ակվիտեն շրջանում երկու շաբաթվա ընթացքում ներկայացնել Հայաստանը, հայկական հնամենի մշակույթը, պատմությունը՝ խաչքարարվեստից, հոգևոր, ազգային երաժշտությունից, մինչև ժամանակակից արվեստ, ներառելով Փարաջանովի և երիտասարդ հայ նկարիչների ցուցադրությունները, Տիգրան Համասյանի ջազ-համերգը, ֆրանսահայ երաժիշտների կատարումները։

Այդ համատեքստում դեսպան Տոլմաջյանն ընդգծեց Մոն-դը-Մարսան քաղաքում «Երազ» փառատոնի նշանակությունը հայ-ֆրանսիական բազմադարյա բարեկամության շարունակական ամրապնդման գործում, որը համագործակցության նոր հնարավորություններ կստեղծի ինչպես հայ և ֆրանսիացի արվեստագետների և ստեղծագործողների միջև, այնպես էլ կխթանի ապակենտրոնացված համագործակցությունը՝ հաշվի առնելով քույր քաղաքներ հռչակվելու Գյումրիի և Մոն-դը-Մարսանի մտադրությունը։

Փառատոնի լուսաբանման ընթացքում ելույթներով հանդես եկան նաև Մոն-դը-Մարսանի քաղաքապետ Շառլ Դայոն, Մոն-դը-Մարսանի «Գասկոնյը» թատրոնի տնօրեն Անտուան Գարիելը, «Լը Ֆիգարո Մագազին» պարբերականի փոխտնօրեն, լրագրող Ժան-Քրիստոֆ Բուիսոնը և ֆրանսահայ լուսանկարիչ Անտուան Ագուջյանը։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: