Լուրեր

Ֆրանսիայում ՀՀ դեսպանի հանդիպումը Ֆրանսիայի գյուղատնտեսության և պարենամթերքի նախարարի հետ

02.07.2019

Կից լուսանկարներ

Ֆրանսիայում ՀՀ դեսպանի հանդիպումը Ֆրանսիայի գյուղատնտեսության և պարենամթերքի նախարարի հետ

Ֆրանսիայում ՀՀ դեսպանի հանդիպումը Ֆրանսիայի գյուղատնտեսության և պարենամթերքի նախարարի հետ

Ամբողջ ալբոմ »

Հուլիսի 2-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը հանդիպում ունեցավ Ֆրանսիայի գյուղատնտեսության և պարենամթերքի նախարար Դիդիե Գիյոմի հետ (Didier Guillaume):

Հանդիպմանը քննարկվեցին գյուղատնտեսության ոլորտում Հայաստանի և Ֆրանսիայի միջև համագործակցության հարցեր, մասնավորապես, ոռոգման, սննդի անվտանգության, գինեգործության և անասնապահության ոլորտներում: Կարևորվեց ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում հայ-ֆրանսիական ոլորտային համագործակցությունը:

Հանդիպման ավարտին դեսպան Տոլմաջյանը նախարարին շնորհակալություն հայտնեց իր երկարամյա գործունեության ընթացքում Հայաստանին և ֆրանսահայ համայնքին շարունակական աջակցության համար:

Տեղեկանք. Դիդիե Գիյոմը Ֆրանսիայի գյուղատնտեսության և պարենամթերքի նախարարի պաշտոնը զբաղեցնում է 2018թ. հոկտեմբերից: Մինչ այդ նա եղել է սենատոր, հայաշատ Բուրգ-դե-Պեաժ քաղաքի քաղաքապետ, Ռոն-Ալպ և Դրոմ ռեգիոնների խորհրդի անդամ:

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր