Լուրեր

Դեսպան Հասմիկ Տոլմաջյանի այցը Ֆրանսիայի Ռոն և Իզեր դեպարտամենտներ

26.06.2019

Կից լուսանկարներ

Դեսպան Հասմիկ Տոլմաջյանի այցը Ֆրանսիայի Ռոն և Իզեր դեպարտամենտներ

Դեսպան Հասմիկ Տոլմաջյանի այցը Ֆրանսիայի Ռոն և Իզեր դեպարտամենտներ

 

 

 

 

Ամբողջ ալբոմ »

Հունիսի 24-26-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը՝ Օվերնյ-Ռոն-Ալպ շրջան աշխատանքային այցի շրջանակում, այցելեց Ռոն և Իզեր դեպարտամենտներ:

Այցերի ընթացքում դեսպան Տոլմաջյանը հանդիպումներ ունեցավ Վիենի քաղաքապետ Թիերի Կովակսի (Thierry Kovaks), Վիլյորբանի քաղաքապետ Ժան Պոլ Բրետի (Jean Paul Bret), Դեսինի քաղաքապետ Լորանս Ֆոտրայի (Laurence Fautra) և Մեյզիոյի քաղաքապետ Քրիստոֆ Քինիուի (Christophe Quiniou) հետ:

Հանդիպումների ընթացքում Հասմիկ Տոլմաջյանն ընդգծեց ապակենտրոնացված համագործակցության կարևորությունը հայ-ֆրանսիական երկկողմ բարեկամական հարաբերությունների ամրապնդման գործում, որում մեծ է քաղաքապետերից յուրաքանչյուրի անձնական ներդրումը: Քննարկվեցին ապակենտրոնացված համագործակցության շրջանակում ֆրանկոֆոնիայի, մշակույթի, կրթության, զբոսաշրջության, առողջապահության ոլորտներում համագործակցության ընդլայնմանն ուղղված հետագա ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:

Վիենի քաղաքապետարանի հանդիսությունների սրահում կազմակերպվեց ընդունելություն՝ Վիենի քաղաքային խորհրդի և Դրոմ դեպարտամենտի հայկական կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Այցի ընթացքոմ ՀՀ դեսպանն այցելեց Լիոնում Բուլլուկյան հիմնադրամ, Դեսինում Հայ մշակույթի ազգային կենտրոն, ինչպես նաև ծաղիկներ զետեղեց Դեսինում և Մեյզիոյում գտնվող Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի դիմաց:

Տեղեկանք: Դեսինում գտնվող Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի կառուցման որոշումը կայացվել է 1965թ.-ին, որն առաջինն էր Ֆրանսիայում ցեղասպանությունների հուշարձանների զետեղման որոշումների շարքում։

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր