Լուրեր

Դեսպան Հասմիկ Տոլմաջյանի աշխատանքային այցը Ֆրանսիայի Դրոմ դեպարտամենտ

24.06.2019

Կից լուսանկարներ

Դեսպան Հասմիկ Տոլմաջյանի աշխատանքային այցը Ֆրանսիայի Դրոմ դեպարտամենտ

Դեսպան Հասմիկ Տոլմաջյանի աշխատանքային այցը Ֆրանսիայի Դրոմ դեպարտամենտ

 

 

 

Ամբողջ ալբոմ »

Հունիսի 24-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանն աշխատանքային այց կատարեց Ֆրանսիայի Դրոմ դեպարտամենտ:

Այցի ընթացքում դեսպան Տոլմաջյանը հանդիպումներ ունեցավ դեպարտամենտի պրեֆեկտ Հյուգ Մուտուի (Hugues Moutouh), Վալանսի քաղաքապետ Նիկոլա Դարագոնի (Nikolas Daragon), Բուր-լե-Վալանսի քաղաքապետ Մարլեն Մուրիեի (Marlène Mourier) և Ռոմանի քաղաքապետ Հելեն Թորավալի հետ (Hélène Thoraval):

Հանդիպումների ընթացքում Հասմիկ Տոլմաջյանն ընդգծեց ապակենտրոնացված համագործակցության կարևորությունը հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ բարեկամական հարաբերությունների ամրապնդման գործում՝ բարձր գնահատելով քաղաքապետերից յուրաքանչյուրի՝ այդ ուղղությամբ ներդրած գործուն և շարունակական ջանքերը: Քննարկվեցին, մասնավորապես, ֆրանկոֆոնիայի, մշակույթի, կրթության, զբոսաշրջության, առողջապահության ոլորտներում համագործակցության ընդլայնմանն ուղղված հետագա ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:

Վալանսի քաղաքապետարանի հանդիսությունների սրահում կազմակերպվեց ընդունելություն՝ Վալանսի քաղաքային խորհրդի ու Դրոմ դեպարտամենտի հայկական կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Այցի ընթացքոմ ՀՀ դեսպանն այցելեց Վալանսի Սուրբ Սահակ հայ առաքեական եկեղեցի, Հայկական ժառանգության կենտրոն, Վալանսում կառուցվող հայ-ֆրանսիական ամենօրյա հայկական դպրոցի շինհրապարակ:

Դեպարտամենտ այցի ավարտին պրեֆեկտի և քաղաքապետերի հետ միասին դեսպանն այցելեց Ռոման քաղաքում ֆրանսահայ հայտնի քանդակագործ Թորոսի արհեստանոց, ով Հայաստանի դեսպանությանը նվիրեց Կոմիտասի դիմաքանդակ՝ որպես մեծ երգահանի ծննդյան 150-ամյակի:

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր