Լուրեր

Դեսպան Տոլմաջյանը մասնակցեց «Արևելյան ճակատից 100 տարի անց. Հայաստանը և Մերձավոր Արևելքը պատերազմի և խաղաղության միջև» միջազգային գիտաժողովին

10.11.2018

Կից լուսանկարներ

Դեսպան Տոլմաջյանը մասնակցեց «Արևելյան ճակատից 100 տարի անց. Հայաստանը և Մերձավոր Արևելքը պատերազմի և խաղաղության միջև» միջազգային գիտաժողովին

Դեսպան Տոլմաջյանը մասնակցեց «Արևելյան ճակատից 100 տարի անց. Հայաստանը և Մերձավոր Արևելքը պատերազմի և խաղաղության միջև» միջազգային գիտաժողովին

 

 

 

Ամբողջ ալբոմ »

Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը մասնակցեց նոյեմբերի 9-ից 10-ը Ֆրանսիայի Լիոն քաղաքում կայացած «Արևելյան ճակատից 100 տարի անց. Հայաստանը և Մերձավոր Արևելքը պատերազմի և խաղաղության միջև» խորագրով միջազգային գիտաժողովին:

Գիտաժողովը ներառված էր Առաջին աշխարհամարտի ավարտի 100-ամյակի շրջանակերում Լիոն քաղաքի կողմից պաշտոնապես կազմակերպվող միջոցառումների շարքում: Այն կազմակերպվել էր Լիոնում Հայկական մշակույթի զարգացման ասոցիցացիայի (ADCARLY) կողմից, «Լեա և Նապոլեոն Բուլլուկյան» հիմնադրամի և «Կովկաս» հասարակական-քաղաքական ուսումնասիրությունների կենտրոնի հետ համատեղ աջակցությամբ:

Երկօրյա գիտաժողովին Առաջին աշխարհամարտին հայերի մասնակցությանը, ֆրանս-բրիտանական հրամանատարության ներքո պատերազմին մասնակցող Հայկական Լեգեոնին, Հայոց Ցեղասպանությանը, ինչպես նաև Հայաստանի առաջին Հանրապետությանն ու հարավկովկասյան տարածաշրջանում խաղաղության հեռանկարներին նվիրված զեկույցներով հանդես եկան Հայաստանից, Ֆրանսիայից և եվրոպական այլ երկրներից, Միացյալ Նահանգներից հրավիրված շուրջ երկու տասնյակ հայտնի պատմաբաններ, քաղաքագետներ, ազգագրագետներ, ցեղասպանագետներ:

Նոյեմբերի 8-ին գիտաժողովի շրջանակներում Լիոնի քաղաքապետարանի սրահում հյուրերի պատվին տեղի ունեցավ ընդունելություն, որի ընթացքում Ռիչարդ Հովհաննիսյանը պարգևատրվեց Լիոն քաղաքի պատվո քաղաքացու մեդալով, որը հանձնեց Լիոնի քաղաքապետի առաջին տեղակալ Ժորժ Կեպենկյանը:

Շնորահակալություն հայտնելով գիտաժողովի կազմակերպիչներին և շնորհավորելով Ռիչարդ Հովհաննիսյանին պարգևատրման կապակցությամբ՝ դեսպան Տոլմաջյանն իր ելույթում նշեց, որ 2018 թվականը խորդրանշական տարի է հոբելյանական տարեդարձերով ինչպես Հայաստանի, այնպես էլ Ֆրանսիայի և միջազգային հանրության համար: Հասմիկ Տոլմաջյանն անդրադարձավ Առաջին համաշխարհային պատերազմի ավարտի և Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյա տարեդարձերին՝ նշելով նաև, որ մեկ ամիս անց՝ դեկտեմբերի 9-ին, միջազգային հանրությունը նշելու է ևս մեկ տարեդարձ՝ «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի 70-ամյակը: Դեսպանը հիշեցրեց, որ վերջինիս, ինչպես նաև «ցեղասպանություն» եզրույթի հեղինակ Ռաֆայել Լեմկինն ընդգծել էր, որ Հայոց Ցեղասպանության ուսումնասիրությունն էր կոնվենցիայի մշակման հիմք ծառայել: Դեսպանը նաև նշեց 1918 թվականին՝ Հայոց Ցեղասպանությունից ընդամենը երեք տարի անց, Հայաստանի առաջին Հանրապետության հիմնման կարևորությունը Հայոց պետականության վերականգնման և հայ ժողովրդի վերածննդի համար:

Լիոնի քաղաքապետարանում ընդունելությունից առաջ ՀՀ դեսպանը և գիտաժողովի զեկուցողները՝ Լիոնում հայ համայնքի ուղեկցությամբ ծաղիկներ խոնարհեցին Լիոնի Անտոնեն Պոնսե հրապարակում տեղադրված Հայերի Ցեղասպանության և մարդկության դեմ կատարված հանցագործություններին նվիրված հուշարձանի դիմաց:

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր