Լուրեր

Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանի հանդիպումները Մարսելում

05.07.2018

Կից լուսանկարներ

Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանի հանդիպումները Մարսելում

Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանի հանդիպումները Մարսելում

 

 

Ամբողջ ալբոմ »

Հուլիսի 4-ից 5-ը Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը Մարսել այցելության շրջանակներում հանդիպեց Մարսելի քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենին, Պրովանս Ալպ-Կոտ դ’Ազյուր (ՊԱԿԱ) ռեգիոնի խորհրդի փոխնախագահ Կարոլին Պոզմենտիեին, տարածաշրջանի պրեֆեկտ Պիեր Դարտուին:

Հանդիպումներին դեսպանը երախտագիտությամբ նշեց, որ Մարսելը առաջին քաղաքն էր, որ ընդունեց ցեղասպանությունից մազապուրծ հայերին, ովքեր հետագայում իրենց նպաստը բերեցին ինչպես քաղաքի, տարածաշրջանի, այնպես էլ ամբողջ Ֆրանսիայի զարգացմանը: Մարսելում և շրջանում բազմաթիվ են ցեղասպանության զոհերին նվիրված հուշակոթողները, անվանի հայերի հուշարձանները, նրանց անունները կրող փողոցները և հրապարակները:

Քննարկվեցին ապակենտրոնացված համագործակցության հարցեր, վերջիններիս զարգացման ներուժը, սեպտեմբերին Երևանի 2800-ամյակին նվիրված միջոցառումներին, հոկտեմբերին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի շրջանակներում Ֆրանկոֆոնիայի ավանին Մարսել քաղաքի և տարածաշրջանիի մասնակցության հարցերը:

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր