Լուրեր

Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը մասնակցել է Լիոնում կազմակերպված Հյուպատոսական տոներին

22.06.2018

Կից լուսանկարներ

Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը մասնակցել է Լիոնում կազմակերպված Հյուպատոսական տոներին

Ամբողջ ալբոմ »

Հունիսի 22-ին դեսպան Հասմիկ Տոլմաջյանը մասնակցել է Լիոնի՝ ամենամյա Հյուպատոսական տոների պաշտոնական բացման արարողությանը, որին ներկա էին Լիոնի քաղաքապետը, Լիոն մետրոպոլի նախագահը, Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի նախագահի առաջին տեղակալը, Ֆրանսիայի ԱԺ պատգամավորներ և Սենատորներ, դեսպաններ, հյուպատոսներ, փոխքաղաքապետեր, քաղաքային խորհրդի ներկայացուցիչներ և այլ պաշտոնյաներ, ովքեր այցելեցին նաև Հայաստանի տաղավարը:

Հայաստանի տեղավարը նվիրված էր «Հայաստանը՝ որպես Ֆրանկոֆոնիայի միջազգային գագաթաժողովը հյուրընկալող երկիր» «Երևանի 2800-ամյակի» և «Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակի» թեմաներին:

Հայաստանի տաղավարում տրամադրվել է Հայաստանի մասին տեղեկատվական գրքույկներ, ՖՄԿ Երևանում կայանալիք գագաթաժողովի խորհրդանիշ նռան պատկերներով, Հայաստանը խորհրդանշող այլ նվերներ, ներկայացվել է տեսարժան վայրերի մասին տեսահոլովակների ու ֆոտոնկարների շարք, հայկական մշակույթի մասին պատմող գրականություն: Առաջարկվել են հայկական կերակրատեսակները, ըմպելիքներ, ծիրան, նուռ: Հայկական ժողովրդական պարերով ելույթ է ունեցել տեղի «Նաիրի» պարային համույթը՝ ծածանելով Հայաստանի և Ֆրանսիայի դրոշները։

«Հյուպատոսական տոների» շրջանակներում ներկա դեսպանների և հյուպատոսների պատվին Լիոնի քաղաքապետի կողմից տրվել է պաշտոնական ընթրիք Լիոնի քաղաքապետարանի սրահում:

 

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր