• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ

Դեսպան Խաչատրյանի հանդիպումը Sciences Po CERI տնօրենի հետ

01 դեկտեմբերի, 2025
Դեսպան Խաչատրյանի հանդիպումը Sciences Po CERI տնօրենի հետ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Դեկտեմբերի 1-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը հանդիպում է ունեցել Փարիզի Sciences Po համալսարանի Միջազգային հետազոտությունների կենտրոնի (Centre de recherches internationales, CERI) տնօրեն Ստեֆանի Բալմի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները՝ շեշտադրելով ակադեմիական փոխանակումների, համատեղ հետազոտական ծրագրերի և գիտական քննարկումների կազմակերպման կարևորությունը։

Ֆրանսիացի փորձագետները ներկայացրել են Հայաստանի վերաբերյալ իրենց հետազոտությունների շրջանակը՝ ընդգծելով, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը, ժողովրդավարական բարեփոխումների գործընթացը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության հարցերը զգալի հետաքրքրություն են առաջացնում ֆրանսիական ակադեմիական միջավայրում։

Դեսպան Խաչատրյանն իր հերթին կարևորել է գիտակրթական համագործակցության ընդլայնումը՝ որպես Հայաստանի միջազգային ճանաչելիությունը բարձրացնելու և տարածաշրջանային ուսումնասիրություններն առավել խորացնելու կարևոր ուղի։

Կողմերը պայմանավորվել են շարունակել քննարկումները և առաջիկայում ուղենշել համագործակցության կոնկրետ ուղղություններն ու նախաձեռնությունները։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: