• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ
  • ԱՆԴՈՐՐԱ

Դեսպան Խաչատրյանի հանդիպումը Բուշ-դյու-Ռոն դեպարտամենտի նախագահի հետ

12 սեպտեմբերի, 2025
Սեպտեմբերի 12-ին Մարսել կատարած աշխատանքային այցի շրջանակում Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը հանդիպումներ է ունեցել Բուշ-դյու-Ռոն դեպարտամենտի նախագահ Մարտին Վասալի հետ։
 
Արման Խաչատրյանը և Մարտին Վասալը քննարկել են Հայաստանի՝ Բուշ-դյու-Ռոնի հետ երկարամյա արդյունավետ համագործակցության վերաբերյալ հարցեր։ Հատկապես ընդգծվել է Դեպարտամետի կողմից շարունակական աջակցությունը Գորիսի ֆրանս-հայկական սրտաբանական հիվանդանոցին ու Էջմիածնի ֆրանս-հայկական ատամնաբուժական կենտրոնին։ Կարևորելով Հայաստան-Ֆրանսիա տնտեսական համագործակցության ընդլայնումը՝ կողմերն ընդգծել են Մարտին Վասալի՝ 2024 թվականին Հայաստան այցի օրակարգում տնտեսական բաղադրիչի ընդգրկման կարևորությունը, ինչն էական խթան է հանդիսանում երկու երկրների միջև գործարար կապերի ու ներդրումների խրախուսման համար։ Դեսպան Խաչատրյանը բարձր է գնահատել Բուշ-դյու-Ռոն դեպարտամենտի, հանձինս նախագահ Վասալի՝ Հայաստանին վերաբերող հարցերը մշտապես ուշադրության կենտրոնում պահելու և հայ ժողովրդին շարունակական աջակցություն ու համերաշխություն ցուցաբերելու հարցում վճռական հանձնառությունը։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: