• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ
  • ԱՆԴՈՐՐԱ

Պլեսի-Ռոբինսոնի և Երևանի Արաբկիր վարչական շրջանի միջև բարեկամության հուշագրի ստորագրման 20-ամյա հոբելյանին նվիրված միջոցառում

26 մայիսի, 2025

Մայիսի 24-ին Ֆրանսիայի Պլեսի-Ռոբինսոն քաղաքում տեղի է ունեցել հանդիսավոր միջոցառում նվիրված Պլեսի-Ռոբինսոնի և Երևանի Արաբկիր վարչական շրջանի միջև բարեկամության հուշագրի ստորագրման և Հայաստանի հետ այդ քաղաքի կապերի պաշտոնականացման 20-ամյա հոբելյանին։

Միջոցառմանը բացման ելույթներով են հանդես եկել Պլեսի-Ռոբինսոնի քաղաքապետ Ֆիլիպ Պեմեզեկը, Ֆրանսիայում ՀՀ դեսպանության երրորդ քարտուղար Շիրազ Հովակիմյանը, Արաբկիր վարչական շրջանի ներկայացուցիչ Գայանե Հարությունյանը, Պլեսի-Ռոբինսոնի քաղաքապետի՝ քույրացման հարցերով տեղակալ Կորին Դուգուերը, Պլեսի-Ռոբինսոնի քույրացման հարցերով հանձնաժողովի նախագահ Դանիելա Գույուն։

Ելույթների ավարտին Պլեսի-Ռոբինսոնի քաղաքապետը և Արաբկիր վարչական շրջանի ներկայացուցիչը ստորագրել են համայնքների միջև բարեկամության հուշագրի երկարաձգման վերաբերյալ արձանագրություն։

Միջոցառումը շարունակվել է հայկական երաժշտական և պարային կատարումներով ուղեկցվող գալա ընթրիքով, որին ներկա էին նաև Պլեսի-Ռոբինսոնի և հարակից քաղաքների քաղաքային խորհուրդների անդամներ, մշակութային և հասարակական գործիչներ, ֆրանսահայ համայնքային և կրոնական կառույցների ներկայացուցիչներ։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: