• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ
  • ԱՆԴՈՐՐԱ

Հայաստանին նվիրված միջոցառում Փարիզի մերձակա Կլամար քաղաքում

26 մայիսի, 2025

Փարիզի մերձակա հայաշատ Կլամար քաղաքում անցկացվել է «Հայաստանի օր» ամենամյա մշակութային փառատոնի 10-րդ հոբելյանական թողարկումը։ Քաղաքի մշակութային այցեքարտ դարձած այս փառատոնն այս տարի անցկացվել է աննախադեպ մեծ շուքով․ շուրջ մեկ շաբաթ շարունակ՝ մայիսի 18-ից 25-ը, Կլամարում տեղի են ունեցել հայկական հարուստ մշակույթը ներկայացնող բազմաժանր միջոցառումներ՝ համերգներ, ցուցահանդեսներ, կլոր սեղան-քննարկումներ, ֆիլմերի ցուցադրություն։

Մայիսի 24-ին Կլամարի քաղաքապետարանի հարակից հրապարակում անցկացվել է տոնավաճառ, որի շրջանակներում ներկայացված են եղել հայ մշակույթի, պատմության վերաբերյալ ֆրանսերենով լույս տեսած հրատարակություններ, մանկական գրականություն, հայկական մանրանկարչությունը, ժողովրդական արհեստները, հայկական գինեգործական արտադրանքը, պահածոյացված ապրանքատեսակներ, հայկական խոհանոցը։ Բազմաթիվ այցելուների առանձնակի ուշադրության կենտրոնում են եղել ֆրանսահայ կազմակերպությունների տաղավարները, որոնք լուսաբանում էին իրենց կողմից Հայաստանում իրականացվող բարեգործական ծրագրերը։

Նույն օրը՝ միջոցառման բացման պաշտոնական մասում, ելույթներով են հանդես եկել Ֆրանսիայում ՀՀ դեսպանության խորհրդական Վարդուհի Սահակյանը, Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Ժան-Դիդյե Բերժեն, Կլամարի քաղաքապետ Իվ Կոսկասը։ Հատուկ հյուրի կարգավիճակով տոնական միջոցառմանը մասնակցել են իրավաբան Ֆրանսուա Դևեջյանը և լուսանկարիչ Անտուան Ագուջյանը։

Միջոցառման ընթացքում ցուցադրվել է Կլամարի քույր քաղաք Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանի շնորհավորական տեսաուղերձը։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: