• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ
  • ԱՆԴՈՐՐԱ

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման պաշտոնական արարողություն՝ Ֆրանսիայի Կլամար քաղաքում

26 ապրիլի, 2025

Ապրիլի 26-ին՝ Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման միջոցառումների շրջանակում, փարիզամերձ Կլամար քաղաքում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված պաշտոնական արարողություն։

Միջոցառման մեկնարկին ելույթներով են հանդես եկել Կլամարի քաղաքապետ Իվ Կոսկասը և Ֆրանսիայում ՀՀ դեսպանության երրորդ քարտուղար Շիրազ Հովակիմյանը։

Ի հիշատակ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի՝ Կլամար քաղաքում գտնվող և նրանց հիշատակը հավերժացնող խաչքարի առջև ծաղկեպսակներ են զետեղել քաղաքապետ Իվ Կոսկասը, դեսպանության երրորդ քարտուղար Շիրազ Հովակիմյանը, Բուլոյն-Բիլանկուրի պրեֆեկտի տեղակալ Բենուա Տրեվիսանին, տեղի հայ համայնքային կառույցների ներկայացուցիչներ։ Ծաղկեպսակներ են զետեղվել նաև Ֆրանսիայի Սենատի փոխնախագահ Պիեռ Ուզուլիայի, Կլամարի նախկին քաղաքապետ, ներկայումս՝ Ազգային ժողովի պատգամավոր Ժան-Դիդիե Բերժեյի, Օ-դը-Սեն դեպարտամենտի խորհրդի նախագահ Ժորժ Սիֆրեդիի անունից։

Միջոցառման ավարտին Հայ ավետարանական եկեղեցու առաջնորդ պատվելի Ժոել Միքայելյանի և Իսի-լե-Մուլինոյի հայ առաքելական եկեղեցու քահանա տեր Ավեդիս Բալեկյանի կողմից մատուցվել է ոգեկոչման աղոթք, հնչել են Հայաստանի և Ֆրանսիայի պետական օրհներգները, ինչպես նաև՝ Շառլ Ազնավուրի «Նրանք ընկան...» կատարումը։

Արարողությանը մասնակցում էին նաև Կլամարի և հարակից քաղաքների քաղաքային խորհուրդների, Ֆրանսիայի համար մարտնչած ռազմիկների ասոցիացիայի անդամներ, Կլամարի բնակիչներ։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: