• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ
  • ԱՆԴՈՐՐԱ

Դեսպան Հասմիկ Տոլմաջյանը հանդիպումներ է ունեցել Ազգային ժողովում «Հանրապետական աջ» խմբակցության նախագահ Լորան Վոքիեի և Իլ-դը-Ֆրանս ռեգիոնի նախագահ Վալերի Պեկրեսի հետ

16 նոյեմբերի, 2024

Ֆրանսիայում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը հանդիպումներ է ունեցել Օվերնյ-Ռոն-Ալպ ռեգիոնի նախկին նախագահ, Ազգային ժողովում «Հանրապետական աջ» խմբակցության նախագահ Լորան Վոքիեի և Իլ-դը-Ֆրանս ռեգիոնի նախագահ Վալերի Պեկրեսի հետ։

Լորան Վոքիեի հետ հանդիպման ընթացքում Հայաստանի դեսպանը երախտագիտություն է հայտնել Հայաստանի և հայ ժողովրդի կողքին լինելու և հայ-ֆրանսիական հարաբերությունների խորացման ուղղությամբ նախագահ Վոքիեի սկզբունքային հանձնառության համար, որի հստակ արտահայտությունն է նաև վերջինիս ղեկավարությամբ Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ ռեգիոնի և Հայաստանի Սյունիքի մարզի միջև հաստատված բացառիկ համագործակցությունը։ Դեսպան Տոլմաջյանը նախագահ Վոքիեին առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել ս․թ․ նոյեմբերի 20-ից 22-ը Լիոնում կայանալիք «Օվերնյ-Ռոն-Ալպ-Հայաստան-Սյունիք բարեկամության օր» միջոցառումների նախաձեռնության համար։

Նախագահ Վոքիեն բարձր է գնահատել տարիների ընթացքում Հայաստանի դեսպանի հետ ձևավորված և փոխվստահության վրա հիմնված ակտիվ համագործակցությունը և նրան մաղթել հաջողություններ հետագա աշխատանքային գործունեության մեջ։

Վալերի Պեկրեսի հետ հանդիպման ընթացքում դեսպան Տոլմաջյանը շնորհակալություն է հայտնել Իլ-դը-Ֆրանս ռեգիոնի նախագահին Հայաստանի և ռեգիոնի միջև առկա համագործակցությունը խորացնելու ուղղությամբ նրա շարունակական ջանքերի, ինչպես նաև՝ ի շահ հայ ժողովրդի ռեգիոնի կողմից ընդունված բանաձևերի և կյանքի կոչված բազմաթիվ նախաձեռնությունների համար։

Իր հերթին Իլ-դը-Ֆրանս ռեգիոնի նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպան Տոլմաջյանին արդյունավետ համագործակցության համար և հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների խորացման գործում ունեցած մեծ ավանդի համար նրան պարգևատրել է ռեգիոնի «Պատվո մեդալով»։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: