• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ
  • ԱՆԴՈՐՐԱ

Ֆրանսիայում ՀՀ դեսպանը մասնակցել է Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) կողմից կազմակերպված Գալա ընթրիքին

16 նոյեմբերի, 2024

Նոյեմբերի 16-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը մասնակցել է Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) կողմից կազմակերպված և Փարիզում կայացած Գալա ընթրիքին, որը նվիրված էր Հայաստանում արհեստական բանականության զարգացմանը ու նորարարության խթանմանը։

Երեկոյի բանախոսներն էին «Flagship Pioneering» ընկերության հիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն, «FAST» հիմնադրամի համահիմնադիր Նուբար Աֆեյանը, Ֆրանսիայի «Ազգային արժանիքի» ասպետ, արհեստական բանականության ուսումնասիրությունների վրա մասնագիտացված «Mistral AI» ընկերության հիմնադիր Ժան-Շառլ Սամուելյանը, «FAST» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Անդրե Անդոնյանը։

Երեկոյի հատուկ հյուրերն էին Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Ֆրանսուա-Քզավիե Բելամին և աշխարհում մեծ ճանաչում ունեցող հայկական «Picsart» ընկերության հիմնադիր Հովհաննես Ավոյանը։

Ընթրիքին ներկա էին նաև Ֆրանսիայի՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Աստրիդ Փանոսյանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին, ֆրանսիացի խորհրդարանականներ, նոր տեխնոլոգիաների ոլորտում մասնագիտացած ընկերությունների, ֆրանսահայ համայնքային կառույցների ներկայացուցիչներ, լրագրողներ։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: