• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ
  • ԱՆԴՈՐՐԱ

Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը ներկա է գտնվել «Դպրոցասեր» հայկական կրթահամալիրի շրջանավարտների տարեվերջյան միջոցառմանը

30 հունիսի, 2024

Հունիսի 30-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը ներկա գտնվեց Ֆրանսիայի Ռենսի (Le Raincy) քաղաքում գտնվող «Դպրոցասեր» հայկական կրթահամալիրի շրջանավարտների տարեվերջյան միջոցառմանը և դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությանը։

Դեսպան Տոլմաջյանը, ջերմորեն շնորհավորելով շրջանավարտներին, նրանց մաղթեց ամենայն հաջողություն իրենց հետագա ուսումնառության մեջ։ Նա նաև երախտագիտություն հայտնեց «Դպրոցասեր» կրթահամալիրի տնօրեն Հայկ Սարգսյանին, ուսուցիչներին, ինչպես նաև դպրոցի հոգաբարձուների խորհրդին՝ ի դեմս նախագահ Աղավնի Սարիկայայի, իրականացրած ազգանվեր գործունեության համար՝ ընդգծելով Ֆրանսիայում ամենահին հայկական կրթական հաստատություն հանդիսացող «Դպրոցասերի» կարևոր դերակատարությունը հայապահպանության գործում։ Դեսպան Տոլմաջյանը շնորհակալություն հայտնեց նաև Ֆրանսիայի իշխանությունների կողմից ֆրանսահայ կրթական հաստատությունների հանդեպ ցուցաբերված ուշադրության, նրանց գործունեությունն արժևորելու և խրախուսելու համար՝ հնարավորություն ընձեռելով վերջիններիս ապահովելու բարձրորակ կրթություն։

Միջոցառմանը ներկա էին նաև Ռենսիի մերձակա Լիվրի Գարգանի քաղաքապետ Պիեռ-Իվ Մարտենը, Ռենսիի քաղաքային խորհրդի անդամներ, աշակերտներ, ծնողներ։

Ծանոթություն․ «Դպրոցասեր» հայկական կրթական համալիրը ստեղծվել է 1879թ. Կոստանդնուպոլսում՝ որպես օրիորդաց դպրոց։ Հայոց ցեղասպանությունից փրկված դպրոցի ուսուցչական և աշակերտական անձնակազմը 1920-աններին ֆրանսիական իշխանությունների հոգածությամբ տեղափոխվել է Ֆրանսիա։ 1924թ. «Դպրոցասեր»-ը տեղակայվել է Մարսել քաղաքում, իսկ 1928թ.-ից գործում է փարիզամերձ Ռենսի քաղաքում՝ հանդիսանալով Ֆրանսիայում ամենահին հայկական կրթական հաստատությունը։ Ֆրանսիական հանրակրթական ծրագրին զուգահեռ՝ «Դպրոցասեր»-ը ներառում է նախակրթարան և քոլեջ, որտեղ, ֆրանսիական հանրակրթական ծրագրին զուգահեռ, դասավանդվում են նաև հայերեն լեզվով առարկաներ։

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: