• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ
  • ԱՆԴՈՐՐԱ

Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանի աշխատանքային այցը Թուլուզ

16 դեկտեմբերի, 2019

Դեկտեմբերի 15-16-ը Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանն աշխատանքային այց կատարեց Թուլուզ, որտեղ հանդիպումներ ունեցավ Թուլուզի քաղաքապետ Ժան-Լյուկ Մուդենի (Jean-Luc Moudenc), Օտ-Գառոն դեպարտամենտի խորհրդի նախագահ Ժան Մերիկի (M. Jean Méric, Président du Conseil départemental de la Haute Garonne), Оքսիտանիա ռեգիոնի խորհրդի նախագահ Կարոլ Դելգայի (Mme Carole Delga, Présidente du Conseil régional d'Occitanie) հետ, ինչպես նաև մասնակցեց Միդի-Պիրենեի հայկական ընկերակցության կողմից արդեն 23-րդ անգամ կազմակերպվող բարեգործական համերգին:

Քաղաքապետ Ժան-Լյուկ Մուդենի հետ հանդիպմանն անդրադարձ կատարվեց Թուլուզի և Հայաստանի միջև 1988թ. երկրաշարժից ի վեր հաստատված կապերին, հայ համայնքի դերակատարությանը, ինչպես նաև քննարկվեցին ապակենտրոնացված համագործակցության հնարավորությունները:

Օտ-Գառոն դեպարտամենտի խորհրդի նախագահ Ժան Մերիկի հետ հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձան Հայաստանի հետ համագործակցության հնարավորությանը, այդ թվում՝ Հայաստան համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղի միջոցով վերականգնման էլեկտրաէներգիայի ոլորտում ծրագրերին մասնակցության հարցը:

Օքսիտանիա ռեգիոնի խորհրդի նախագահ Կարոլ Դելգայի հետ հանդիպմանը քննարկվեցին համագործակցության ամրապնդման ուղղությամբ քայլերը, մասնավորապես, բարձրագույն կրթության և հետազոտությունների ոլորտում, ինչպես նաև համագործակցության զարգացման հեռանկարները՝ տեղեկատվական տեխնոլոգիաների, հետազոտության, գյուղատնտեսության և այլ ոլորտներում:
Այցի շրջանակներում դեսպանը մասնակցեց Միդի-Պիրենեի հայկական ընկերակցության կողմից արդեն 23-րդ անգամ կազմակերպվող բարեգործական համերգին, որի հասույթի միջոցները տրամադրվում են Հայաստանի և Թուլուզի կարիքավոր երեխաներին: Երաժիշտների կողմից կատարվեցին, ի թիվս այլոց, Արամ Խաչատրյանի և Կոմիտասի ստեղծագործությունները: Համերգին հաջորդած ելույթում դեսպանը ողջունեց համերգի կազմակերպիչներին, համերգի կայացմանն իրենց նպաստը բերած քաղաքային իշխանություններն, ինչպես նաև կարևորեց ավանդական դարձած համերգի նշանակությունը Թուլուզի մշակութային կյանքում և հետապնդած համամարդկային նպատակները:

Օքսիտանիա ռեգիոնը ստեղծվել է 2014թ տարածքային բարեփոխումների արդյունքում Միդի-Պիրենե (Midi-Pyrénées ) և Լանգըդոկ-Ռուսիյոն (Languedoc-Roussillon) ռեգիոնների միաձուլմամբ: Ռեգիոնն ունի 72,724 կմ2 տարածք և ավելի քան 5,7 միլոն բնակչություն: Ռեգիոնի կենտրոնը Ֆրանսիայի 4-րդ քաղաքը համարվող Թուլուզ քաղաքն է: Այլ խոշոր քաղաքներն են Մոնպելիեն, Նիմը և Պերպինյանը:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: