• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ
  • ԱՆԴՈՐՐԱ

Ֆրանսիայի նախագահը մասնակցեց ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքին

08 փետրվարի, 2017
Ֆրանսիայի նախագահը մասնակցեց ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքին
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Փետրվարի 8-ին Փարիզում կայացավ Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի կողմից կազմակերպվող ամենամյա ընթրիքը, որին ներկա են գտնվել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, Եվրոպական հարցերով պետքարտուղար Արլեմ Դեզիրը, Հիշատակի և նախկին ռազմիկների հարցերով պետքարտուղար Ժան Մարկ Տոդեսկինին, Փարիզի քաղաքապետ Ան Իդալգոն, Իլ դե Ֆրանսի շրջանային խորհրդի նախագահ Վալերի Պեկրեսը և փոխնախագահ Պատրիկ Քարամը, Օ-դը-Սեն դեպարտամենտի նախագահ Պատրիկ Դեվեջյանը, Ֆրանսիայի Սենատի և Ազգային ժողովի պատգամավորներ, քաղաքապետեր, Ֆրանսիայում հավատարմագրված դեսպաններ, ֆրանսահայ գործարարներ, լրագրողներ, արտիստներ, երաժիշտներ, ֆրանսահայ և այլ ազգային կազմակերպությունների ղեկավարներ և այլք:

Ընթրիքին ներկա են գտնվել Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը և Շվեյցարիայի Համադաշնությունում ՀՀ դեսպան, ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Շառլ Ազնավուրը:

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսու Օլանդը ներկաներին տեղեկացրեց, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին հրավիրել է պաշտոնական այց կատարել Ֆրանսիա, որը տեղի կունենա մարտի 8-ին: Խոսելով Հայաստանի և Ֆրանսիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի մասին` Ֆրանսիայի նախագահը նշեց, որ Հայաստանի նախագահի այցը լավ առիթ կհանդիսանա ամփոփելու 25 տարվա ընթացքում իրականացվածը, խոսելու տնտեսական, մշակութային, կրթական և այլ ոլորտներում համագործակցության ընդլայնման, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի մասին:

Ֆրանսիայի նախագահն անդրադարձավ նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին` նշելով, որ Ֆրանսիան, Ռուսաստանի և ԱՄՆ հետ մեկտեղ, հատուկ պատասխանատվություն ունի այս հարցում:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: