• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ
  • ԱՆԴՈՐՐԱ

ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված ընդունելություն Փարիզում

05 հոկտեմբերի, 2016

Հոկտեմբերի 5-ին Փարիզում՝ Իլ-դե-Ֆրանս ռեգիոնալ խորհրդի հանդիսությունների սրահում, տեղի ունեցավ Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված ընդունելություն, որը կազմակերպվել էր Իլ-դը-Ֆրանս ռեգիոնալ խորհրդի և Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի կողմից՝ Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանի պատվավոր ներկայությամբ:

Միջոցառմանը ներկա էին ֆրանսիացի մի շարք սենատորներ, պատգամավորներ, քաղաքապետեր, դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, ֆրանսահայ կազմակերպությունների ղեկավարներ և հարյուրավոր այլ հյուրեր:

Ազգային տոնի միջոցառումը մեկնարկեց ֆրանսահայ «Նավասարդ» համույթի կողմից մշակութային ծրագրով, որին հաջորդեցին ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված ուղերձները:

Իլ-դե-Ֆրանս ռեգիոնալ խորհրդի նախագահ Վալերի Պեկրեսը, շնորհավորելով ՀՀ անկախության 25-ամյակը, նշեց, որ Հայաստանն իր ոգու արիության և հպարտության շնորհիվ է վերգտել իր անկախությունը: Տիկին Պեկրեսն իր խոսքում կիսվեց Հայաստան կատարած իր այցելություններից ջերմ հիշողություններով, ինչպես նաև շեշտեց Իլ-դը-Ֆրանսի և Երևանի միջև գործող համագործակցության հետագա խթանման կարևորությունը:

Այնուհետև ելույթներ ունեցան Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահներ Արա Թորանյանը և Մուրադ Փափազյանը: Ուղերձների շարքը եզրափակեց միջոցառման նախաձեռնող՝ Իլ-դե-Ֆրանս ռեգիոնալ խորհրդի փոխնախագահ Պատրիկ Կարամը` իր անվերապահ աջակցությունը հայտնելով Հայաստանին, Արցախին և հայ ժողովրդին:

Մասնակիցներին ուղղված իր խոսքում Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը, շնորհակալություն հայտնելով Իլ-դը-Ֆրանսի ռեգիոնալ խորհրդին միջոցառման նախաձեռնության համար, մասնավորապես, նշեց. «Հայ ժողովրդի հազարամյակների պատմությունն անկախության և ազատության համար պայքարի պատմություն է, և այդ պայքարը վերջապես քառորդ դար առաջ պսակվեց նորանկախ Հայաստանի ստեղծմամբ: 25 տարի առաջ հայ ժողովուրդը վերգտավ իր ինքնիշխանությունը՝ իրագործելով աշխարհասփյուռ հայության բազմաթիվ սերունդների դարավոր երազանքը: Հայաստանի անկախությունը բացարձակ և սուրբ արժեք է, որը միավորում է աշխարհի հայերին: Եվ անկախությունը վերգտնելով, հայ ժողովուրդը ստանձնել է ինքնուրույն ուժեղ և հպարտ Հայաստան կերտելու պատասխանատվությունը:

Պատասխանատվություն, որը մենք կրում ենք հպարտությամբ», - եզրափակեց իր ուղերձը դեսպան Չիտեչյանը:

Ընդգծելով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման հարցերում Ֆրանսիայի նշանակալի ներդրումը՝ ՀՀ դեսպանն իր երախտիքի խոստքն ուղղեց ֆրանսահայերին՝ Հայոց նորանկախ պետականության առաջին իսկ օրերից ցուցաբերած աջակցության համար:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: