• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ
  • ԱՆԴՈՐՐԱ

ՀՀ Անկախության 23-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներ Ֆրանսիայում

23 սեպտեմբերի, 2014

Սեպտեմբերի 22-ին «Հայաստանի դեսպանության բարեկամներ» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ տեղի ունեցավ ավանդական պաշտոնական ընդունելությունը՝ նվիրված Հայաստանի Հանրապետության Անկախության 23-րդ տարեդարձին: Ընդունելությանը ներկա գտնվեցին «Հայաստանի դեսպանության բարեկամներ» կազմակերպության մի քանի տասնյակ անդամներ, ֆրանսահայ հասարակական գործիչներ, ֆրանսահայ հոգևորականության և մամուլի ներկայացուցիչներ:

Դիմելով հյուրերին, Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը նախ շնորհավորանքի խոսք ասաց Անկախության տոնի կապակցությամբ Հայաստանի բարձրագույն պարգևների արժանացած ֆրանսահայ գործիչներին, այնուհետեւ ներկայացրեց Անկախության օրվա իր ուղերձը։

Սեպտեմբերի 23-ին դեսպան Չիտեչյանը մեկնեց Մարսել՝ մասնակցելու ՀՀ Անկախության տարեդարձին նվիրված ՀՀ գլխավոր հյուպատոսությունում ընդունելությանը: Միջոցառմանը, մասնակցում էին Մարսել-Պրովանս-Մետրոպոլ համայնքի նախագահ-պատգամավոր Գի Տեսիեն, քաղաքապետեր, մարզային, շրջանային և համայնքային իշխանությունների ներկայացուցիչներ, Ֆրանսիայի խորհրդարանականներ, Մարսելում հավատարմագրված գլխավոր հյուպատոսներ, ֆրանսահայ հոգևորականության ներկայացուցիչներ, քաղաքական, հասարակական և մշակութային հարյուրավոր գործիչներ։

Ընդունելության բացման ելույթով հանդես եկավ Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Սիրմաքեշը: Ցուցադրվեցին ցուցանմուշներ «Արմենիակա` հայկական ճարտարապետության ուսումնասիրության առաջամարտիկները» խորագրով ցուցահանդեսից, ներկայացվեցին նաև Անի Տոնապետյանի հայկական մոտիվներով ձեռագործ աշխատանքները: Արամ Խաչատրյանի երաժշտության ներքո տեղի ունեցած հյուրասիրության ավարտին` ցուցադրվեց հանրապետության հրապարակի «շատրվանների սիմֆոնիա» տեսանյութը:

Ընդունելության արարողությունը հեռարձակվեց Ֆրանս-3 հեռուստաալիքով և լայնորեն լուսաբանվեց տեղական հեռուստատեսությունների և մամուլի կողմից :

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: