• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ
  • ԱՆԴՈՐՐԱ

ԱԳ նախարարն ընդունեց Ֆրանսիայի խորհրդարանականների պատվիրակությանը

06 սեպտեմբերի, 2014
ԱԳ նախարարն ընդունեց Ֆրանսիայի խորհրդարանականների պատվիրակությանը
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Սեպտեմբերի 6-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ֆրանսիայի Ազգային ժողովում սոցիալիստական կուսակցության խմբակցության ղեկավար Բրյունո լը Ռուի գլխավորած պատվիրակությանը, որը Երևան է ժամանել ֆրանսիացի հասարակական-քաղաքական գործիչ, հայ ժողովրդի բարեկամ, հումանիստ Ժան Ժորեսի մահվան 100-րդ և Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցների կապակցությամբ անցկացվող միջոցառումների շրջանակներում:

Ողջունելով հյուրերին` նախարար Նալբանդյանն ընդգծեց, որ հայ ժողովուրդը երախտագիտությամբ է հիշում իր մեծ բարեկամ Ժան Ժորեսի` Օսմանյան կայսրությունում հայերի հալածանքների և կոտորածների նկատմամբ Եվրոպայում անտարբերության դեմ բարձրացրած բողոքի ձայնը և կարևորեց Հայաստանում հումանիստի 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներին ֆրանսիացի խորհրդարանականների պատվիրակության մասնակցությունը:

ԱԳ նախարարը նշեց, որ Հայաստանի և Ֆրանսիայի միջև ձևավորվել են առաձնաշնորհյալ հարաբերություններ, ընթանում է բարձր մակարդակի կանոնավոր քաղաքական երկխոսություն: Երկու օր առաջ նախագահներ Սարգսյանն ու Օլանդը առիթ ունեցան հանդիպելու և անդրադառնալու երկկողմ հագեցած օրակարգի տարբեր հարցերին, այդ թվում նախագահ Օլանդի ս.թ. մայիսին Հայաստան պետական այցի շրջանակներում ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացմանը:

Կողմերը կարևորեցին տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնումը, որի համար տարիների համատեղ աշխատանքի շնորհիվ լավ հիմք է դրվել:

Ընդգծվեց, որ հայ-ֆրանսիական հարաբերություններում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում խորհրդարանական փոխգործակցությունը, որի վկայությունն են ֆրանսիացի օրենսդիրների պարբերական այցելությունները Հայաստան և Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն:

Զրույցի ընթացքում մտքեր փոխանակվեցին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ նախատեսվող միջոցառումների շուրջ, կարևորվեց ցեղասպանությունների ժխտման քրեականացումը, մարդկության դեմ ոճիրների կանխարգելման մեխանիզմների կատարելագործումը:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: