• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ
  • ԱՆԴՈՐՐԱ

Երևանում տեղի ունեցավ ԱԳՆ կենտրոնական ապարատի և դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների խորհրդակցությունը

02 հունիսի, 2014

Հունիսի 2-ին Երևանում մեկնարկեց ՀՀ արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի և դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հերթական հավաքը:

Խորհրդակցությանը Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ ծրագրային ելույթով հանդես եկավ Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը:

Հանրապետության ղեկավարն անդրադարձավ Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգի արդիական հարցերին, մեր երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող ծրագրերի իրականացման ընթացքին, առկա մարտահրավերներին, դրանց դիմակայելու գործում արտաքին քաղաքական գերատեսչության անելիքներին: Նախագահ Սարգսյանը ներկայացրեց նաև գործընկեր երկրների հետ Հայաստանի Հանրապետության հարաբերությունների զարգացման ներկայիս մակարդակն ու խոսեց հեռանկարների մասին: Նա անդրադարձավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափով ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին, հրադադարի հաստատումից քսան տարի հետո առկա վիճակին:

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն իր խոսքում կարևորեց դեսպանահավաքի քննարկումների ընթացքում Հանրապետության Նախագահի կողմից դրված խնդիրների և տրված հանձնարարականների իրականացման ուղիների նախանշումը: Նախարար Նալբանդյանն անդրադարձավ Հայաստանի կողմից երկկողմ և բազմակողմ հարթություններում ձեռնարկվող դիվանագիտական քայլերին, միջազգային և տարածաշրջանային կազմակերպություններում մեր երկրի ներգրավվածությանը, խորհրդարանական և մշակութային դիվանագիտությանը, դիվանագիտական ներկայացուցչությունների գործունեության արդյունավետության բարձրացմանը:

Դեսպանահավաքին ելույթներով հանդես եկան ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը։

Հանդիպման մասնակիցները հանգամանալից քննարկումներ ծավալեցին Հայաստանի արտաքին քաղաքական խնդիրների, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի, երկկողմ ու բազմակողմ հարթություններով աշխատանքներին, միջազգային օրակարգի ակտուալ հարցերի, դիվանագիտական ծառայության կրթական, կադրային հարցերի շուրջ։

Խոհրդակցության մեկնարկից առաջ մասնակիցները Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ծաղկեպսակ զետեղեցին Մեծ Եղեռնի հուշարձանին և հարգանքի տուրք մատուցեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: