• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ
  • ԱՆԴՈՐՐԱ

Սումգայիթյան ջարդերի զոհերի և հայ սպա Գուրգեն Մարգարյանի հիշատակին նվիրված երեկո Ալֆորվիլում

27 փետրվարի, 2014
Սումգայիթյան ջարդերի զոհերի և հայ սպա Գուրգեն Մարգարյանի հիշատակին նվիրված երեկո Ալֆորվիլում
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Փետրվարի 27-ին Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքում Հնչակյան կուսակցության «Նազարբեկ» երիտասարդական կազմակերպության նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Սումգայիթ, արդեն 26 տարի» հիշատակի երեկո, որին իբրեւ բանախոսներ հրավիրված էին Փարիզում ՀՀ դեսպանության ներկայացուցիչները, ինչպես նաեւ Ֆրանսիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչը:

Ներկաները նախ մեկ րոպե լռությամբ հարգեցին 1988թ. Սումգայիթյան ոճրագործության զոհերի, ինչպես նաեւ 10 տարի առաջ Բուդապեշտում սպանված հայ սպա Գուրգեն Մարգարյանի հիշատակը։ Այնուհետև հայ մանուկները ներկաների համար կատարեցին հայրենասիրական երգեր:

Բանախոսներն իրենց ելույթներում ներկայացրին Ղարաբաղյան շարժման պատմությունը, անդրադարձան արցախահայության ազատագրական պայքարի արդի փուլին եւ գալիք ակնկալիքներին: Հայ դիվանագետները, խոսելով Ադրբեջանում հայատյացության գաղափարախոսության տարածման մասին, ընդգծեցին երիտասարդների կողմից հայրենասիրության և այլատյացության սահմանագծի գիտակցման կարևորությունը, որպես ժողովուրդների միջև հարատև խաղաղության պարտադիր պայման: Ելույթներից հետո ծավալվեց ավելի քան երկու ժամ տեւած հարցուպատասխան` Հայաստանին, Արցախին եւ աշխարհասփյուռ հայությանը վերաբերող բազմաբնույթ թեմաների շուրջ։

Միջոցառմանը ներկա էին տեղի հասարակական-քաղաքական գործիչներ, լրագրողներ, բազմաթիվ հայազգի երիտասարդներ:

---

1988թ. փետրվարի 27–29-ին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվից ոչ հեռու գտնվող արդյունաբերական Սումգայիթ քաղաքում իրականացվեց հայ բնակչության վայրագ կոտորած։ Արդյունքում զոհվեցին մի քանի տասնյակ հայեր, շատերին տանջամահ արեցին եւ մոտ 200 մարդ վիրավորվեց։ Այդ ջարդերից հետո քաղաքի 18 հազարանոց հայ ազգաբնակչությունը ստիպված բռնեց գաղթի ճանապարհը։

2004 թվականին Գուրգեն Մարգարյանը Բուդապեշտում էր գտնվում ՆԱՏՕ-ի «գործընկերություն հանուն խաղաղության» ուսումնական ծրագրի շրջանակներում։ Փետրվարի 19-ին՝ վաղ առավոտյան նույն ուսումնական ծրագրի մասնակից ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովը սպանել է Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ՝ կացնով բազմաթիվ անգամներ հարվածելով վերջինիս դեմքին:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: