• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ
  • ԱՆԴՈՐՐԱ

Տարեսկզբի ընդունելություն Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունում

20 հունվարի, 2014
Տարեսկզբի ընդունելություն Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունում
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Հունվարի 20-ին Փարիզում ՀՀ դեսպանության սրահում կայացավ դեսպան Վիգեն Չիտեչյանի 2014թ. ուղերձի ներկայացման ավանդական արարողությունը:

Դեսպան Չիտեչյանն իր ելույթում ներկայացրեց 2013թ. Հայաստանի արտաքին քաղաքականության զարգացումները, ինչպես նաև դեսպանության կողմից կատարված աշխատանքները մի շարք ուղղություններով՝ այդ թվում խոսելով հայ-ֆրանսիական երկկողմ հարաբերություններում, ինչպես նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ում և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում 2013թ. արձանագրված ձեռքբերումների վերաբերյալ:

ՀՀ դեսպանը, բարձր գնահատելով Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների կատարած աշխատանքը նախորդ տարում, ընդգծեց 2014 թվականի կարևորությունը, որպես Հայոց Ցեղասպանության 100-ամյակի նախապատրաստական տարի: Այս առումով՝ դեսպան Չիտեչյանը հատկապես կարևորեց Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի կազմավորած ազգային հանձնաժողովի աշխատանքները՝ ողջունելով հայկական կառույցների նման միասնականությունը և վերահաստատելով դեսպանության կողմից հնարավոր օժանդակություն ցուցաբերելու պատրաստակամությունը:

Միջոցառմանը ներկա գտնվեցին Ֆրանսիայում գործող մի շարք հայկական կազմակերպությունների ղեկավարներ, հոգևորականության և ֆրանսահայ մամուլի ներկայացուցիչներ:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: