• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ
  • ԱՆԴՈՐՐԱ

Հայոց Ցեղասպանության հիշատակի միջոցառումների շարք Նիսում

24 ապրիլի, 2013

Ֆրանսիայի Նիս քաղաքի հայ առաքելական համայնքը ապրիլի 23-ին եւ 24-ին նախաձեռնել է միջոցառումների շարք` ի հիշատակ Հայոց Մեծ Եղեռնի զոհերի։

Ապրիլի 23-ի երեկոյան տեղի է ունեցել «Վանա ծովի արշալույսը» ֆիլմի ցուցադրումը Նիսի հեղինակավոր Պաթե Մասենա կինոթատրոնում, որից հետո ֆրանսիացի հանդիսատեսը հնարավորություն ունեցավ հարցեր ուղղելու ֆիլմի բեմադրող ռեժիսոր Արտակ Իգիթյանին եւ սցենարի համահեղինակ Արեն Վաթյանին։

Երեկոն շարունակվեց Նիսի կենտրոնական հրապարակում, ուր տեղի երիտասարդները կազմակերպել էին ոգեկոչման միջոցառում. հարյուրավոր մոմերի լույսի ներքո հնչեցին նախ Պարույր Սեւակի «Անլռելի զանգակատունը», ապա դուդուկի անզուգական կատարումներ։

Ապրիլի 24-ին մատուցվեց հիշատակի պատարագ, որի առիթով հատուկ Փարիզից Նիս էր ժամանել Ֆրանսիայի հայ եկեղեցական թեմի առաջնորդ եւ Արեւմտյան Եւրոպայի Կաթողիկոսական պատվիրակ գերաշնորհ տեր Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանը։

Պատարագին հաջորդեց երթ դեպի Հայկակակ պուրակ, ուր տեղի ունեցավ ծաղկեպսակների զետեղման հանդիսավոր արարողություն` Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը մարմնավորող հուշակոթողին։

Միջոցառումներին ներկա էին Ֆրանսիայում ՀՀ դեսպանորդ Վահագն Աթաբեկյանը, քաղաքային, շրջանային և տեղական իշխանության ողջ ղեկավար կազմը, տեղի պատգամավորներ, սենատորներ, Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի հարավային մասնաճյուղի ղեկավարներ, հարյուրավոր ֆրանսահայեր։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: