• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ
  • ԱՆԴՈՐՐԱ

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Լիոնի քաղաքապետի հետ

09 դեկտեմբերի, 2012

Դեկտեմբերի 5-9-ը Ֆրանսիայի Լիոն քաղաքում անցկացված Լույսերի տոնին ֆրասիացի գործընկերոջ հրավերով մասնակցած Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը դեկտեմբերի 8-ին հանդիպել է Լիոնի քաղաքապետ Ժերար Կոլոմբի հետ:

Մեկ անգամ ևս շնորհակալություն հայտնելով Երևանի քաղաքապետին հրավերը չմերժելու համար` Ժերար Կոլոմբը նշել է, որ այս կերպ ևս մեկ անգամ փաստվում է հայ-ֆրանսիական և այդ համատեքստում նաև երկու քույր քաղաքների հարաբերությունների բարձր մակարդակը: Առանձնակի կարևորելով երկու քաղաքների միջև ձևավորված գործընկերային հարաբերությունների ներկա մակարդակը` Լիոնի քաղաքապետը նաև նկատել է, որ այն զարգացման լուրջ հեռանկարներ ունի և վստահեցրել է, որ Լիոնը պատրաստակամ է վերջերս թարմացված համագործակցության ծրագրի շրջանակում էլ ավելի խորացնել երկուստեք փոխշահավետ ու գործընկերային հարաբերությունները:

Շնորհակալություն հայտնելով հրավերի և գործընկերային հարաբերությունների էլ ավելի խորացման պատրաստակամության համար` քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր հերթին նշել է, որ Երևանի քաղաքապետարանը ևս բաց ու պատրաստակամ է երկուստեք հարաբերությունների ընդլայնման հարցում: Տարոն Մարգարյանը ֆրանսիացի գործընկերոջը նաև տեղեկացրել է, որ այս օրերին հասցրել է գործնական հանդիպումներ ունենալ քաղաքային տնտեսության որոշ ոլորտների պատասխանատուների հետ և ձեռք է բերել որոշակի պայմանավորվածություններ, որոնք իրապես կնպաստեն երկուստեք հարաբերությունների ընդլայնմանն ու խորացմանը:

Նկատելով, որ 2013-ին կլրանա երկու քաղաքների քույրացման 20-ամյակը, քաղաքապետ Տարոն Մարգարյանը Ժերար Կոլոմբին հրավիրել է Երևան` ձևավորված հարաբերությունների հոբելյանական տարին նշելու և գործընկերային հարաբերությունների խորացման հնարավոր մոտեցումները տեղում քննարկելու համար:

Շնորհակալություն հայտնելով հրավերի համար` Ժերար Կոլոմբը խոստացել է հաջորդ տարի պաշտոնական այցով այցելել Երևան:

Պաշտոնական հանդիպումից հետո Երևանի և Լիոնի քաղաքապետերը հանդիպել են հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Օգտվելով առիթից, Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել հայ համայնքին` երկու քաղաքների հարաբերությունների խթանմանն ու ամրապնդմանը նպաստելու համար:

Հանդիպման շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանը Ժերար Կոլոմբին պարգևատրել է մեդալով` երկու քաղաքների միջև գործընկերային հարաբերությունների խորացմանը նպաստելու գործում մեծ ներդրում ունենալու համար:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: