• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ
  • ԱՆԴՈՐՐԱ

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ՈՒՆԵՑԵԼ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԺԱՆ-ՄԱՐԿ ԷՐՈՅԻ ՀԵՏ

12 նոյեմբերի, 2012

Նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում այսօր հանդիպում է ունեցել Ֆրանսիայի վարչապետ Ժան-Մարկ Էրոյի հետ:

Հանրապետության նախագահն ու Ֆրանսիայի վարչապետը կարծիքներ են փոխանակել այն մասին, որ հայ-ֆրանսիական արդեն 20-ամյա հրաշալի քաղաքական համագործակցությունը հարկ է նշաձող դարձնել նաև տնտեսական հարաբերությունների համար: Գոհունակությամբ փաստելով, որ Հայաստանի տնտեսության մեջ կատարված ներդրումների ցուցանիշով Ֆրանսիան երկրորդ երկիրն է՝ Հանրապետության ղեկավարն առաջնահերթ խնդիրներից է համարել առևտրատնտեսական կապերի հետագա զարգացումը և առևտրաշրջանառության աճը:

Այս տեսանկյունից քննարկվել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ծրագրերի լայն շրջանակ:

ՀՀ նախագահը և Ֆրանսիայի վարչապետը խոսել են Հայաստանում անցյալ տարվանից գործող «Հայ-ֆրանսիական գործարար ակումբի» կարևորության և դրա գործունեության հետագա ընդլայնման շուրջ, միաժամանակ բարձր են գնահատել Հայաստանի առաջընթացի օժանդակմանն ուղղված Զարգացման ֆրանսիական գործակալության՝ առաջիկայում մեկնարկելիք ծրագրերը գյուղատնտեսության, մասնավոր հատվածի զարգացման, ջրային տնտեսության ոլորտներում:

Մանրամասն անդրադարձ է եղել էներգետիկայի ոլորտում առկա ծրագրերին ֆրանսիական ընկերությունների հետագա ներգրավման հարցերին, Հայաստանի ատոմակայանի նոր էներգաբլոկի կառուցման գործում նրանց մասնակցությանը:

Ֆրանսիայի վարչապետն իրենց պատրաստակամությունն է հայտնել Հայաստանում ստեղծվող ազատ տնտեսական գոտիներում ֆրանսիական ընկերությունների մուտքը խրախուսելու հարցում: Քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր՝ հեռահաղորդակցության ոլորտում, մեր երկրի հյուսիսը հարավին կապող ենթակառուցվածքների կայացման և Հայաստանի կենսաթոշակային ոլորտի հետագա զարգացման ծրագրերում ֆրանսիական առաջատար ընկերությունների մասնակցության վերաբերյալ:

Սերժ Սարգսյանն ու Ժան-Մարկ Էրոն խոսել են նաև Հայաստան-Ֆրանսիա մշակութային և կրթական կապերի հետագա խորացման, ինչպես նաև Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացման հարցում ֆրանսիական հնարավոր օժանդակության մասին:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: