• Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի աշխատանքային այցը Ֆրանսիա

10 հոկտեմբերի, 2012

2012 թվականի հոկտեմբերի 7-10-ը Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն աշխատանքային այցով եղավ Ֆրանսիայում:

Հոկտեմբերի 7-ին ՀՀ սփյուռքի նախարարը, Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիգեն Չիտեչյանի ուղեկցությամբ եղել է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության Մշակութային Կենտրոնում, որտեղ մասնակցել է «Հայկական առևտրային ցանցի» երկրորդ Գլխավոր Ասամբլեային: Նախարար Հակոբյանը հանդիսավոր խոսքով դիմել է Ասամբլեայի մասնակիցներին, որտեղ ներկաների ուշադրությունն է հրավիրել Հայաստանի Հանրապետությունում և Արցախում լուրջ ներդրումների ակտիվացմանը:

Այցի շրջանակներում ՀԲԸՄ Մշակութային կենտրոնում նախարարը հանդիպում է ունեցել երիտասարդ մասնագետների հետ, պատասխանել հանդիպման ներկաներին հուզող բազմաթիվ հարցերին: Նախարարը կոչ է արել երիտասարդներին մասնակցել ՀՀ սփյուռքի նախարարության ծրագրերին: Այնուհետև նախարար Հ. Հակոբյանը դեսպան Վ. Չիտեչյանի ուղեկցությամբ եղել է Փարիզի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում, հանդիպում ունեցել թեմի առաջնորդ Նորվան արքեպիսկոպոս Սրբազանի հետ, նրան հանձնել Հայաստանի Հանրապետության անձնագիր:

Այնուհետև նախարարը մասնակցել է Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու օծման 108-ամյակի առթիվ կազմակերպված ձեռնարկին և հանդես եկել ծավալուն ելույթով:
Հոկտեմբերի 8-ին նախարար Հակոբյանը դեսպան Վիգեն Չիտեչյանի ուղեկցությամբ մեկնել է Ալֆորվիլ քաղաք, հանդիպել է քաղաքապետ, սենատոր, Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի փոխնախագահ Լյուկ Կարավունասի հետ: Ալֆորվիլի քաղաքապետ Լյուկ Կարավունասի կողմից ի պատիվ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի տրվել է ճաշ, որի ընթացքում քննարկվել են հայ-ֆրանսիական հարաբերությունները, Հունգարիայի կողմից Սաֆարովի արտահանձնման փաստը, հայ-թուրքական հարաբերություններին առնչվող հարցեր:

Նախարարն այցելել է նաև Ալֆորվիլի Սուրբ Մեսրոպ երկլեզու կրթարան, հանդիպել աշակերտների և ուսուցիչների հետ: Դպրոցի ղեկավար մարմնի անդամների հետ հանդիպման ընթացքում քննարկվել են հատկապես մայրենի լեզվի ուսուցման, ուսուցիչների վերապատրաստմանն առնչվող հարցեր:

ՀՀ սփյուռքի նախարարը եղել է նաև Ալֆորվիլի հայ առաքելական Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցում:

Այնուհետև նախարար Հակոբյանը հյուրընկալվել է «Այբ» ռադիոկայանում, հարցազրույց է ունեցել «Հայաստանն այսօր» ծրագրում:

Ապա նախարարը մեկնել է Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն, դեսպանության աշխատակիցների հետ քննարկում է ունեցել, որտեղ առանցքային են եղել ՀՀ սփյուռքի նախարարության իրականացրած ծրագրերը, համագործակցության հնարավորությունները:

Այնուհետև ՀՀ սփյուռքի նախարարը հանդիպում է ունեցել Դեսպանության միության վարչական խորհրդի հետ, որտեղ ներկայացրել է նախարարության ծրագրերը, պատասխանել է ներկաների հարցերին: Դեսպանատանը կայացել է նաև նախարարի հանդիպումը Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի ղեկավարության հետ, որի ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր:

Ֆրանսիայի Սենատում Հայաստանի հետ Բարեկամական խմբերի նախագահների հետ հանդիպման ընթացքում քննարկվել են բազմաթիվ հարցեր՝ կապված Եվրախորհրդի հետ աշխատանքները համակարգելուն, հայ համայնքների հետ աշխատանքին, մտքեր են փոխանակվել սիրիահայերին առնչվող խնդիրների վերաբերյալ:

Նախարար Հ. Հակոբյանը ֆրանսահայ մամուլի ներկայությամբ հանդիպում է ունեցել Ֆրանսահայ Կապույտ Խաչուհիների և Համազգայինի հետ, հանդես եկել ելույթով, պատասխանել ներկաներին հուզող հարցերին:

Երեկոյան նախարարը հանդիպել է «Սատար Ղարաբաղին» կազմակերպության հետ, հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղին վերաբերող հարցեր:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: