• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ
  • ԱՆԴՈՐՐԱ

Կայացել է Ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի 31-րդ գլխավոր վեհաժողովի նիստի բացման պաշտոնական արարողությունը

25 հոկտեմբերի, 2011

Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի և ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի մասնակցությամբ կայացել է Ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի 31-րդ Գլխավոր վեհաժողովի նիստի բացման պաշտոնական արարողությունը:

Ողջունելով Երևան ժամանած պատվիրակներին` քաղաքապետ Կարեն Կարապետյանը նախ շնորհակալություն է հայտնել միջազգային ասոցիացիայի անդամներին` 31-րդ գլխավոր վեհաժողովը Հայաստանում անցկացնելու որոշման համար և ընգծելով, որ սույն հանգամանքը միջազգային ասոցիացիայի կողմից Երևանի հետ սերտ համագործակցություն ծավալելու լավագույն դրսևորումն ու ապացույցն է: Կարևորելով ֆրանկոֆոն քաղաքների հետ համագործակցության սերտացումը՝ քաղաքապետը հավաստիացրել է, որ Երևանը բաց է և պատրաստակամ ցանկացած ձևափաչով փոխգործակցության համար:

Կարեն Կարապետյանը նաև հավելել է, որ հումանիտար ու մշակութային կապերի ամրապնդումից բացի, Երևանն ակնկալում է տնտեսական ակտիվ համագործակցություն և ներդրումային բիզնես ծրագրերի իրականացում. <<Սա լավ հարթակ է մեկս մյուսին ճանաչելու, վստահություն ձեռք բերելու, ինչպես նաև քննարկելու այն բոլոր մարտահրավերներն ու խնդիրները, որոնք կանգնած են մեր քաղաքների ու աշխարհի առաջ:

Այս համատեքստում կարող ենք նաև շատ որոշակի մեղմել տնտեսական ճգնաժամերով պայմանավորված դժվարությունները` մեկմեկու առաջարկելով և իրականացնելով հեռանկարային ներդրումային ծրագրեր, որոնք կլինեն երկուստեք շահավետ և կնպաստեն տնտեսական հարաբերությունների խորացմանը: Սրան, անշուշտ, կնպաստեն նաև Երևանում գործող խորացված ֆրանսերենի ուսուցմամբ դպրոցներն ու բարձրագույն ուումնական հաստատությունները, որոնց շնորհիվ կունենանք ֆրանկոֆոն քաղաքների հետ բազմակողմանի համագործակցության ընդլայնմանը պատրաստ համապատասխան կադրեր>>,- նշել է Կարեն Կարապետյանը:

Փարիզի քաղաքապետ, ֆրանկոֆոնիայի միջազգային ասոցիացիայի նախագահ Բերտրան Դելանոեն, իր հերթին բարձր գնահատելով Երևանի քաղաքապետարանի ջանքերը միջմշակութային կապերի ամրապնդման ուղղությամբ, ընդգծել է, որ ՀՀ մայրաքաղաքը, իր պատմությամբ և մշակութային արժեքների տարածման ուղղությամբ որդեգրած քաղաքականությամբ, իրավամբ արժանի է հարգանքի ու գնահատանքի:

<<Ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի աշխատանքների շրջանակում մեզ համար առաջնայինը ժողովրդավարության, համերաշխության և խաղաղության սկզբունքի պահպանումն ու քարոզումն է: Եվրամիության հետ համագործակցության շրջանակում այժմ քայլեր ենք ձեռնարկում ֆրանկոֆոն քաղաքներում տարբեր խնդիրների լուծման ուղղությամբ: Վստահեցնում եմ, որ Երևանը ևս մեր մշտական ուշադրության կենտրոնում է և դա համարում եմ օրինաչափ>>,-նշել է Փարիզի քաղաքապետը:

Ողջունելով վեհաժողովի մասնակիցներին` ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը նախ նկատել է, որ հոկտեմբեր ամիսը մայրաքաղաքի համար առանձնահատուկ է եղել ֆրանկոֆոնիայի կարևորման համապատկերում: Ըստ այդմ, այն նշանավորվել է նախ Ֆրանսիայի նախագահի այցով, ապա նաև վեհաժողովի և մշակութային օրերի անցկացմամբ:

<<Մենք հնարավորինս խրախուսում ենք ֆրանկոֆոնիայի տարածումը հայ հասարակության շրջանում: Դրա վկայությունն են կազմակերպված հարյուրավոր միջոցառումներն ու տարբեր ոլորտներում փոխադարձ գործակցությունը: Բարձր գնահատելով քաղաքների կայուն զարգացման ապահովման ուղղությամբ ասոցիացիայի կողմից ձեռնարկվող ջանքերը` հաջողություններ ենք մաղթում իրականացվող և իրականացվելիք բոլոր աշխատանքներում ու ծրագրերում: Իրապես ուրախ ենք, որ Երևանը նույնպես ընդգրկված է այս մեծ ընտանքում և հուսանք, որ ներկա համագործակցությունը կլինի շարունակական և փոխադարձ շահավետ>>,- եզրափակել է Էդվարդ Նալբանդյանը:

Ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի 31-րդ գլխավոր վեհաժողովի փակման պաշտոնական արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 26-ին` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: