• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ
  • ԱՆԴՈՐՐԱ

Երևանի և Փարիզի քաղաքապետերը ստորագրել են բարեկամության և համագործակցության համաձայնագիր

25 հոկտեմբերի, 2011

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած հանդիպման ավարտին Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը և Փարիզի քաղաքապետ Բերտրան Դելանոեն երկու քաղաքների միջև բարեկամության և համագործակցության համաձայնագիր են ստորագրել։

Համաձայնագրի ստորագրման հանդիսավոր արարողությունից հետո Փարիզի քաղաքապետ Բերտրան Դելանոեն իր ելույթում նշել է, որ երևանյան հանդիպումները կայանում են ընտանեկան մթնոլորտում, առավել ևս, երբ այդ ընտանիքն առավել մեծացել է Ֆրանկոֆոնիայի 31-րդ համաժողովի մասնակիցների ներկայությամբ։

Անդրադառնալով ստորագրված համաձայնագրին` Փարիզի քաղաքապետը նշել է, որ փաստաթուղթը ներառում է երկու քաղաքների միջև համագործակցության հետաքրքիր եզրեր. <<Բարձր հիմքերի վրա դրված մշակութային ոլորտում մեր համագործակցությունից զատ՝ նախատեսում ենք իրականացնել լուրջ տնտեսական ծրագրեր։ Ամենատարբեր ոլորտներում փորձի փոխանակման միջոցով համատեղ կկատարելագործենք քաղաքային տնտեսության կառավարման համակարգը>>,- ասել է Բերտրան Դելանոեն։

Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանն իր ելույթում ընդգծել է, որ ինչպես հայ-ֆրանսիական, այնպես էլ երկու երկրների մայրաքաղաքների միջև հարաբերություններն այսօր ամենաբարձր մակարդակի վրա են գտնվում. <<Ստորագրված փաստաթուղթը նոր որակ է հաղորդում մեր համագործակցությանը, և ես վստահ եմ, որ այս հանդիպումից հետո մեր բարեկամական կապերն էլ ավելի կամրապնդվեն>>,- նշել է Կարեն Կարապետյանն` ավելացնելով, որ գործակցային նման մակարդակը լավ օրինակ կարող է լինել նաև Ֆրանկոֆոն այլ քաղաքների հետ հարաբերություններում։

Մեկ անգամ ևս ողջունելով հանդիպմանը ներկա Ֆրանկոֆոն քաղաքների միջազգային ասոցիացիայի անդամներին՝ Երևանի քաղաքապետը համոզմունք է հայտնել, որ երևանյան վեհաժողովը կանցնի գործնական և արդյունավետ մթնոլորտում, և ֆրանկոֆոն քաղաքների միջև գործակցության նոր հեռանկարներ կբացվեն։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: