• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ
  • ԱՆԴՈՐՐԱ

Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը հանդիպել է պաշտոնական այցով Երևանում գտնվող Փարիզի քաղաքապետ Բերտրան Դելանոեին

25 հոկտեմբերի, 2011

Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը հանդիպել է պաշտոնական այցով Երևանում գտնվող Փարիզի քաղաքապետ, ֆրանկոֆոնիայի միջազգային ասոցիացիայի նախագահ Բերտրան Դելանոեի հետ: Քաղաքապետերը քննարկել են մայրաքաղաքների միջև փոխգործակցության հարցերի լայն շրջանակ:

Կարեն Կարապետյանը, շնորհակալություն հայտնելով հրավերն ընդունելու և ֆրանկոֆոն քաղաքապետերի գագաթնաժողովը Երևանում անցկացնելու որոշման համար, նշել է, որ, չնայած, բարձր վստահությամբ ձևավորված հարաբերություններին` անելիքները դեռ շատ են:

Փարիզի քաղաքապետ Բերտրան Դելանոեն, իր հերթին շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, որն ավելի քան բարեկամական մթնոլորտում է անցնում, նշել է, որ այս օրը համարում է պատմական և ոգևորիչ երկու քաղաքների հարաբերություների հետագա զարգացման համար:

<<Այս ամենը ոգևորում և քաջալերում է մեզ, որպեսզի ջանքեր ներդնենք հարաբերություններն ընդլայնելու համար: Ցանկալի է, որ փոխայցերը լինեն ավելի հաճախակի: Ուրախ եմ, որ աշխատում եմ Ձեզ հետ: Մեզ հետաքրքրում են նոր տեխնոլոգիական մոտեցումներն ու գաղափարները կառավարման համակարգում, որոնք կարող են լինել օրինակելի և իրենց կիրառությունը գտնել նաև Փարիզում>>,- նշել է Բերտրան Դելանոեն:

Ներկայացնելով քաղաքապետարանի կողմից ներդրումային ծրագրերի և տարբեր ոլորտներում հնարավոր փոխշահավետ համագործակցության առաջարկները` Կարեն Կարապետյանը վերահաստատել է այն միտքը, որ Երևանը բաց է և պատրաստակամ փոխշահավետ ներդրումային ծրագրեր իրականացնելու համար և որ Փարիզի գործընկերների աջակցությամբ Երևանը կարող է դառնալ բիզնեսի զարգացման հրապարակ, ինչը կխթանի երկու քաղաքների միջև փոխգործակցությանը և կձևավորի նոր բիզնես մշակույթ:

Բերտրան Դելանոեն առաջարկել է ներդրումային ծրագրերի շնորհանդեսը կազմակերպել Փարիզի քաղաքապետարանում` ֆրանսիացի գործարար շրջանակներին ներկայացնելով ներդրումային ծրագրերի ամբողջական փաթեթը:

Քննարկվել են նաև փոխայցելությունների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածություններն ու մշակութային փոխշահավետ ծրագրերի իրականացումը:

<<Ֆրանսիական մշակույթը հայտնի է Երևանում և պահանջված: Մենք պետք է կարողանանք այդ հարաբերությունները զարգացնել երկուստեք փոխշահավետ հիմքերի վրա>>,- նշել է Կարեն Կարապետյանը:

Կարեն Կարապետյանն ու Բերտրան Դելանոեն քննարկել են նաև քաղաքապետարանների աշխատակազմերի միջև փորձի փոխանակման, ճարատարապետության, տնտեսական ծրագրերի ընդլայնման և մի շարք այլ հարցեր:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: