Դեսպան

Ն.Գ. Տիկին Հասմիկ ՏՈԼՄԱՋՅԱՆ

Ֆրանսիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության
արտակարգ և լիազոր դեսպան

 


Ծնվել է 1974թ. մարտի10-ին, Երևանում

Կրթություն

1997-1999 Փարիզի քաղաքական գիտությունների ինստիտուտ

1996 – 1997 Փարիզի Պանթեոն-Ասաս համալսարան

1991 – 1996 Երևանի պետական համալսարանի Պատմության ֆակուլտետի միջազգային հարաբերությունների բաժին

Աշխատանքային գործունեություն

2018 - Ֆրանսիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան

2014 -2018 Շվեյցարիայում ՀՀ դեսպանության արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար, Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչի տեղակալ

2008 -2014 ՀՀ Արտաքին գործերի նախարարի օգնական

2004 -2008 ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչություն, երկրորդ, այնուհետև՝ առաջին քարտուղար

2000 -2004 Ֆրանսիայում ՀՀ դեսպանություն, կցորդ, այնուհետև՝ երրորդ քարտուղար

1995 – 1996 ՀՀ ԱԳՆ ԱՊՀ վարչություն, ռեֆերենտ, այնուհետև՝ կցորդ

Պարգևներ

2014 - ՀՀԱԳՆ պատվո մեդալ

2016 - Ֆրանսիայի Արժանիքի ազգային շքանշան

Օտար լեզուների իմացությունը

Ֆրանսերեն, ռուսերեն, անգլերեն

Ընտանեկանկարգավիճակը

Ամուսնացած է, ունի երկու զավակ
 

 

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր